Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան դր․ Նարիման Ալ-Մուլլային՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության հեռանկարների զարգացումը, ինչպես նաև՝ միջկրոնական և միջռասսայական հանդուրժողականության և համակեցության արժեքների տարածման գործում ԱՄԷ ջանքերը, հատկապես Աբու Դաբիում «Աբրահամական ընտանիքի տան» բացումից հետո, որն ընդգծում է իսլամի, քրիստոնեության և հուդայականության ընդհանուր արժեքները՝ միաժամանակ պահպանելով յուրաքանչյուր կրոնի յուրահատկությունը։