1.ՀՀ-ն և ԱՄԷ-ն ստորագրել են մշկութային համագործակցության վերաբերյալ պայմանագիր։
2.Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բն Մուհամմադ ալ-Կասիմին Ֆինանսավորել է Հաղարծնի վանական համալիրի վերանորոգումը։
3.2019թ․-ի հունիսին Հայաստան է այցելել Շարժայի կառավարության պատվիրակությունը, և Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկել է մշակութային հարաբերություններն ամրապնդելու հեռանկարները։
4.ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը նախաձեռնում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ երկկողմ մշակութային հարաբերություններն ամրապնդելու նպատակով, մասնակցում է տարբեր մշակութային ցուցահանդեսների հասարակությանը էմիրաթական մշակույթին ծանոթացնելու համար ինչպես նաև կազմակերպում է դասախոսություններ հայկական համալսարաններում էմիրաթական քաղաքակրթության մշակույթի և պատմության վերաբերյալ։
5.Մուհամմեդ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակությունը 2024թ․-ի մարտ ամսին այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ քննարկելու կրթական համագործակցության շրջանակները ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների, մասնավորապես Երևանի պետական համալսարանի հետ: