Voting

Բարի գալուստ Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կայք

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կայքէջ։ Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև դեսպանության միջոցով ձեզ հասանելի տարբեր ծառայությունների վերաբերյալ: Հուսով ենք, որ մեր կայքը մանրամասն տեղեկություններ կտրամադրի հանդուրժողականության և բազմամշակութայնության մեծ ժառանգություն ունեցող մեր հյուրընկալ երկրի մասին։ 

1971 թ․-ին հիմնադրումից ի վեր՝ ԱՄԷ-ն պահպանում է սերտ և ամուր հարաբերություններ ՀՀ-ի հետ, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ապագայի նկատմամբ ընդհանուր տեսլականի վրա։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այսօր ականատես են լինում պատմական նոր դարաշրջանի։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարի անց ԱՄԷ-ն և Հայաստանը ձգտում են  ավելի լայն հորիզոններ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար, հատկապես արևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների զարգացման օրակարգի առաջմղմանը։


Մեր համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ, որոնցից կարևորագույններն են տնտեսական, քաղաքական, ինչպես նաև մշակութային, վերականգնվող էներգիայի, կանաչ ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտները։

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ձգտում է նպաստել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ ընկերություններին և գործարարներին տրամադրելով աջակցության բոլոր հնարավոր միջոցները՝ դիվերսիֆիկացնելու գոյություն ունեցող գործընկերությունները և ճանապարհ հարթելու զարգացող ընկերությունների համար, ինչը հնարավորություն կընձեռի նրանց  ընդարձակելու համագործակցությունն  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության և այլ նորարարական տնտեսական ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիական արդյունաբերությունը, տիեզերագիտությունը և շրջանաձև տնտեսությունը։ 
ԱՄԷ-ի վերաբերյալ ցանկացած հարց ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել դեսպանության հետ։ 
Որպես դեսպան՝ ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել մեր երկու երկրների ղեկավարությանը և ժողովրդին։ 

Ն․Գ դր. Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլլա

Ազատության պողոտա 1/16, Երևան ք․, ՀՀ․

: 09:00

: 16:00

Քաղաքացիների գործեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման շրջանակներում Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանի հետ, որտեղ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղիների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ

Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան դեսպանությունում ընդունել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Գոհար Ղումաշյանին, որտեղ քննարկվել են ասոցիացիայի և ԱՄԷ-ի առևտրի պալատների միջև համագործակցության ամրապնդման ուղիներն առևտրատնտեսական գործընկերություն նախաձեռնելու, ինչպես նաև ԱՄԷ-ում հայ գործարարների հետ ներդրումային համատեղ ծրագրերին աջակցելու նպատակով։