Բարի գալուստ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կայքէջ։ Այստեղ դուք կգտնեք տեղեկատվություն Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև դեսպանության միջոցով ձեզ հասանելի տարբեր ծառայությունների վերաբերյալ: Հուսով ենք, որ մեր կայքը մանրամասն տեղեկություններ կտրամադրի հանդուրժողականության և բազմամշակութայնության մեծ ժառանգություն ունեցող մեր հյուրընկալ երկրի մասին։
1971 թ․-ին հիմնադրումից ի վեր՝ ԱՄԷ-ն պահպանում է սերտ և ամուր հարաբերություններ ՀՀ-ի հետ, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ապագայի նկատմամբ ընդհանուր տեսլականի վրա։ Երկու երկրների ղեկավարության ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այսօր ականատես են լինում պատմական նոր դարաշրջանի։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարի անց ԱՄԷ-ն և Հայաստանը ձգտում են ավելի լայն հորիզոններ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար, հատկապես արևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների զարգացման օրակարգի առաջմղմանը։
Մեր համագործակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ, որոնցից կարևորագույններն են տնտեսական, քաղաքական, ինչպես նաև մշակութային, վերականգնվող էներգիայի, կանաչ ու նորարարական տեխնոլոգիաների ոլորտները։
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ձգտում է նպաստել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ ընկերություններին և գործարարներին տրամադրելով աջակցության բոլոր հնարավոր միջոցները՝ դիվերսիֆիկացնելու գոյություն ունեցող գործընկերությունները և ճանապարհ հարթելու զարգացող ընկերությունների համար, ինչը հնարավորություն կընձեռի նրանց ընդարձակելու համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության և այլ նորարարական տնտեսական ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիական արդյունաբերությունը, տիեզերագիտությունը և շրջանաձև տնտեսությունը։
ԱՄԷ-ի վերաբերյալ ցանկացած հարց ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել դեսպանության հետ։
Որպես դեսպան՝ ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել մեր երկու երկրների ղեկավարությանը և ժողովրդին։