Voting

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դր․Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլլա

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

07.11.1965թ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ

Այլ տվյալներ

Տիրապետում է արաբերեն և անգլերեն լեզուներին

Մասնագիտական որակավորում

Բժշկության, սրտաբանության և անոթային հիվանդությունների դոկտոր - Դանիա։

Ալ-Մուլլան հեղինակել է բազմաթիվ գիտահետազոտական հոդվածներ, որոնք հրապարակված են տարբեր մասնագիտացված գիտական ամսագրերում։

Աշխատանքային գործունեություն

  •  Սրտաբանության և ոչ վիրաբուժական միջամտության ոլորտում փորձառու մասնագետ, Կոպենհագենի համալսարանի սրտաբանության գիտությունների թեկնածու։ Ստացել է վկայական Շվեդիայի խորհրդի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական մասնագիտացումների խորհրդի եվրոպական կրթաթոշակի կողմից:
  • Ալ-Մուլլան համարվում է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի առողջապահական ոլորտի առաջատար խորհրդատուներից մեկը:
  • Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ ԱՄԷ պետական, կիսակառավարական և մասնավոր կառույցներում՝ առաջնահերթ ջանքեր գործադրելով առողջապահության ոլորտում նոր հայեցակարգերի ներդրման ուղղությամբ: Ալ-Մուլլան արդյունավետ դեր է խաղացել բազմաթիվ օտարերկրյա միջազգային կազմակերպությունների/ ընկերությունների և ԱՄԷ պետական / մասնավոր գործակալությունների միջև համագործակցություն ձևավորելու և զարգացնելու գործում՝ ԱՄԷ բերելով
  • առողջապահության լավագույն մասնագետների միջազգային չափանիշներին համապատասխան գիտելիքներ փոխանցելու և ոլորտն առաջ մղելու նպատակով:
  • Առողջապահական համակարգը զարգացնելու նրա ձիրքը և առողջապահական ծառայությունների առաջխաղացմանն ուղղված հեռատես նվիրվածությունը դրսևորվել է 2005 թ․-ին ԱՄԷ-ում առաջին բուժական հանգստավայրի հիմնադրմամբ, որը կրում է Dubai Med Spa անունը։
  • 2009թ․-ին նա նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդական և նպաստել նոր հայեցակարգերի ներդրմանը կառավարական հատվածում՝ նշանակվելով Emirates Health Services Corporation ծրագրի ղեկավար:
  • 2012թ․-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագիտական խորհրդական՝ աշխատելով Տնտեսական հարցերի և միջազգային կազմակերպությունների վարչությունում։ Այնուհետև Նորին Գերազանցություն Արտաքին գործերի պետնախարարի գրասենյակում նշանակվել է խորհրդական և աշխատանքային թիմի անդամ։
  • Ալ-Մուլլան զբաղեցրել է նաև ԱԳ փոխնախարարի հյուպատոսական հարցերով տեղակալի գրասենյակի տնօրենի պաշտոնը, ինչը հնարավորություն է տվել նրան ձեռք բերելու անհրաժեշտ դիվանագիտական հմտություններ՝ զբաղեցնելու Մելբուռնում ԱՄԷ գլխավոր հյուպատոսի պաշտոնը 2020-ից -2023 թթ․։
  • 2023 թվականի թիվ (43) Դաշնային հրամանագրի համաձայն՝ Նորին Գերազանցություն դր․ Նարիման Ալ-Մուլլան նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Էմիացյալ Էմիրությունների դեսպան։