Category: Celebrations
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն 48-րդ Ազգային օրվա կապակցությամբ, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախարարներ, փոխնախարարներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, գործարարներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ։ Առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական նվագախումբը մասնակցել է ԱՄԷ Ազգային օրվա միջոցառմանը՝ նվագելով Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության ազգային հիմներգերը։ Միջոցաումը ընդգրկել է նաև մի շարք ուսանողների և հաշմանդամ երեխաների պարգևատրում, «Դուբայ Էքսպո 2020»-ի, Հանդուրժողականության տարվա և ԱՄԷ պատմության մասին վավերագրական ֆիլմերի ցուցադրում։