Voting
-

Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Երևանում ԱՄԷ դեսպանություն

الأربعاء 18/5/2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանում ԱՄԷ դեսպանություն՝  իր ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ։ 

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ընդունել է նախագահին Երեւանում ԱՄԷ դեսպանատան նստավայրում։

ՀՀ նախագահն իր խորին ցավակցություններն է հղել ԱՄԷ նախագահ Ն.Վ. Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, ինչպես նաեւ իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել վերջինիս ԱՄԷ նախագահ ընտրվելու առիթով։

Նախագահը վերահաստատել է հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը։