Մուհամմադ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի նախագահի խորհրդական դր. Քարիմա Ալ-Մազրուիի գլխավորությամբ այց է կատարել Հայաստանի Հանրապետություն ակադեմիական և մշակութային ոլորտներում համագործակցության ուղիները քննարկելու և ամրապնդելու նպատակով։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլայի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան։