Voting

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄԷ դեսպանին

الأربعاء 22/5/2024

ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման շրջանակներում Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն․Գ․ Գևորգ Պապոյանի հետ, որտեղ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղիների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Ն․Գ․ դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլան դեսպանությունում ընդունել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն տիկին Գոհար Ղումաշյանին, որտեղ քննարկվել են ասոցիացիայի և ԱՄԷ-ի առևտրի պալատների միջև համագործակցության ամրապնդման ուղիներն առևտրատնտեսական գործընկերություն նախաձեռնելու, ինչպես նաև ԱՄԷ-ում հայ գործարարների հետ ներդրումային համատեղ ծրագրերին աջակցելու նպատակով։

Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ

الثلاثاء 07/5/2024

Մուհամմադ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի նախագահի խորհրդական դր. Քարիմա Ալ-Մազրուիի գլխավորությամբ այց է կատարել Հայաստանի Հանրապետություն ակադեմիական և մշակութային ոլորտներում համագործակցության ուղիները քննարկելու և ամրապնդելու նպատակով։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլայի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան։

Մուհամեդ բն Զայեդի հումանիտար գիտությունների համալսարանի պատվիրակության այցը Հայաստան

الثلاثاء 19/3/2024

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան դեսպանատանը ընդունել է քաղաքական հետազոտությունների Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էմիրաթական կենտրոնների և հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Դեսպանությունում հյուրընկալվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրենը

الثلاثاء 19/3/2024

Բարեկամ Հայաստանի Հանրապետության նախագահ Ն.Գ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ն.Գ. դեսպան դր. Նարիման Ալ-Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգային հարցերը տնտեսական, առևտրային և ներդրումային գործընկերության ընդլայնման նպատակով

Ն․Գ․ ՀՀ նախագահն ընդունել է Ն․Գ․ դր. Նարիման Ալ-Մուլլային

الأربعاء 06/3/2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Ն․Գ․ դեսպանի հանդիպումը Երևանի քաղաքապետի հետ

الأربعاء 06/3/2024